Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին... Գագիկ Սուրենյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որը դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին եւս Արարատյան դաշտում եւ Երեւանում չեն սպասվում ո՛չ տեղումներ, ո՛չ էլ արեւային եղանակ:

«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

«Այդ անտիցիկլոնը հայկական լեռնաշխարհի վրա «արգելափակում» է արել ու «օդային պատ» է ստեղծել: Բոլոր տեսակի տեղումնաբեր ցիկլոնները չեն կարողանում գալ Հայաստան, բեռնաթափվում են Թուրքիայի վրա: Այսինքն՝ մեր սպասած բոլոր տեղումները, հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան: Թուրքիայում բնակավայրեր կան, որ ձյան ծածկն արդեն 3 մետր է. աննախադեպ ձյան տեղումներ են գրանցվել ու այս պահին էլ դեռ տեղումները շարունակվում են»,- ասաց Սուրենյանը:

Անդրադառնալով Երեւանում սպասվող ջերմաստիճանին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. «Գիշերային ժամերին սպասվում է -12-14 աստիճան, ցերեկային ժամերին՝ -5-7 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է մարզերին՝ Սուրենյանն ասաց, որ գրեթե բոլոր մարզերում ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Շիրակի մարզում, օրինակ, ըստ ««Հիդրոմետի» կանխատեսումների՝ հունվարի 17-ին ցերեկը սպասվում է -1-6 աստիճան ցուրտ, նույնը՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում: Այսինքն՝ այս մարզերում կանխատեսվում է ավելի բարձր ջերմաստիճան, քան Երեւանում եւ Արարատյան դաշտում (-5-7):

Դրական ամենաբարձր ջերմաստիճանները, սակայն կանխատեսվում են Սյունիքի նախալեռներում. այնտեղ վաղը ցերեկը սպասվում է +7+10 աստիճան տաքություն:

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը մեր նախորդ զրույցում բացատրել էր, թե որն է Արարատյան դաշտի ցածր ջերմային ֆոնի եւ մառախլապատ լինելու գիտական բացատրությունը: «Արարատյան դաշտը գոգավորություն է՝ շրջափակված լեռնաշղթաներով: Այդ լեռնաշղթաների լեռնալանջերին օդը սառչում է, խտությունը մեծանում է եւ ջրի նման հոսում Արարատյան դաշտի հատակային հատված:

Այնտեղ սառն օդը լճանում է եւ մթնոլորտային բարձր ճնշման պահպանման դեպքում օրերով ու շաբաթներով մնում է Արարատյան դաշտի հատակային հատվածում: Սա է ջերմաստիճանի ցածր լինելու պատճառը: Ինչ վերաբերում է մառախուղին՝ այն ձեւավորվել է հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքների ներհոսքի պատճառով. մտնելով հանրապետություն, այդ հոսանքները չեն կարողանում ներթափանցել Արարատյան դաշտ եւ շրջանցելով այն՝ սահում են լեռնային շրջաններ: Այդ տաք ու սառն օդային հոսանքների շփման գոտում էլ առաջանում են ամպամածություն եւ մառախուղ»:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան
Ամենադիտված