Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոջալու. սեփական քաղաքացիների ջարդը որպես ներքաղաքական պայքարի ձև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru–ն գրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից Ադրբեջանում սկսել են շատ արագ տարածվել հակահայկական տրամադրությունները։ Ադրբեջանական ԽՍՀ–ի, ապա անկախ Ադրբեջանի պետական ​​կառույցները շատ ակտիվորեն են աջակցել նման քաղաքականությանը։ Այս ամենի արդյունքը եղել են ադրբեջանական տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ (Գանձակ) և այլն) հայերի էթնիկ զտումները։

1992 թվականի սկզբին Ադրբեջանի ընդդիմությունը Ադրբեջանի ապագա երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորած  «Ժողովրդական ճակատ» ազգային շարժման գլխավորությամբ սկսել էր պահանջել գործող նախագահ Այազ Մութալիբովի հրաժարականը։ Տարբեր հեղինակավոր աղբյուրների համաձայն՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» իրադարձություններում առանցքային դերակատարություն են ունեցել հենց Ժողովրդական ճակատի հակակառավարական տրամադրությունները։

1992 թվականի հունվար-փետրվարին Ստեփանակերտը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Քաղաքը գործնականում բոլոր կողմերից շրջապատված էր, իսկ Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցություն դեռ չկար։ Իրավիճակը մեղմելու միակ ճանապարհը Խոջալուի օդանավակայանով Հայաստանի հետ առնվազն օդային հաղորդակցության վերականգնումն էր։ Քաղաքի վրա հարձակումը նախատեսված էր փետրվարի 23-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով գրոհը սկսվել է փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հետագայում Խոջալուի գրավումը Ստեփանակերտի հայ բնակչությանը փրկել է հումանիտար աղետից։

Շատ կարևոր է նշել, որ նախքան ռազմական գործողության մեկնարկը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացրել են քաղաքի բնակչությանը սպասվող հարձակման մասին։ Նրանք հայտնել են, որ Խոջալու-Ասկերան-Աղդամ ավտոճանապարհի երկայնքով մարդասիրական միջանցք կա։ Քաղաքի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովն անձամբ է պատմել մարդասիրական միջանցքի գոյության մասին։

Չնայած դրան՝ ադրբեջանական կողմը չի տարհանել քաղաքը, ինչի մասին վկայում են հենց իրենք բնակիչները։ Օրինակ, Խոջալուի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆաթալիևը վկայել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվել է չտարհանել քաղաքը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունները սեփական քաղաքացիներին համարել են յուրօրինակ վահան հայ զինվորների դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ քաղաքը գրոհելուց հետո բնակչությունը սկսել է լքել քաղաքը և շարժվել դեպի Աղդամ քաղաք։ Ճանապարհին նրանք մոլորվել են ու բախվել հայերին, որոնք էլ առանձնակի դաժանությամբ կրակել են նրանց վրա ու սպանել։

Այնուամենայնիվ, այդ տեսությունը բազմաթիվ թերություններ ունի:

Նախ Խոջալուի բնակիչների դիերը հայտնաբերվել են Աղդամի մատույցներում ադրբեջանական դիրքերից 700 մետր հեռավորության վրա։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են հայերը ներթափանցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ և այնտեղ կոտորել Խոջալու քաղաքի փախչող բնակիչներին, իսկ մոտակայքում գտնվող ադրբեջանցի զինվորականները ոչինչ չեն արել դա կանխելու համար։

Ադրբեջանցիների ստի մեկ այլ ապացույց էլ անկախ լրագրող Չինգիզ Մուստաֆաևի ցուցմունքներն են։ Մուստաֆաևը կոտորածի տարածքում եղել է 2 անգամ: Փետրվարի 29-ի նրա լուսանկարների և տեսաերիզների վրա երևում է, թե ինչ տեսք ու դիրք ունեն  մահացածների մարմինները քանի դեռ դրանց չեն կպել, իսկ արդեն մարտի 2-ի լուսանկարներում դրանք տեղաշարժված են և նրանց վրա տեսանելի են խոշտանգումների հետքեր։ Դրանից հետո Մուստաֆաևը սկսել է ակտիվորեն հարցեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին, սակայն 3 ամիս անց նա «հանկարծակի» մահացել է։

Խոջալուի ջարդերից հետո ադրբեջանական ընդդիմությունը՝ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, ստիպել էր նախագահ Մութալիբովին հրաժարական տալ։ Իրադարձությունների կեղծման ամենակարևոր ապացույցներից են Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը հրաժարականից հետո։

Չեխ լրագրող Դանա Մազալովան, ով այն ժամանակ ակտիվորեն լուսաբանում էր ղարաբաղյան հակամարտությունը, հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահից։ Հարցազրույցի ժամանակ Մութալիբովը հայտարարել է, որ այդ ամենը կազմակերպվել է իր հրաժարականի պատճառ ստեղծելու համար։ Նա հավելել է, որ կազմակերպիչները հետաքրքրված էին նրանում, որ ջարդերի կադրերը ցուցադրվեին տարբեր վայրերում և մարդկանց կենտրոնացնեին Մութալիբովի անձի վրա։

Ինքը՝ Մութալիբովը, այն կարծիքին է, որ եթե ջարդը կազմակերպված լիներ հայերի կողմից, ապա ադրբեջանցիները չէին կարող ձեռք բերել նրանց ֆաշիստական ​​գործողություններն ապացուցող փաստարկներ։ Տարիներ անց Դանա Մազիլովան հաստատել է, որ զրույցի ընթացքում Մութալիբովն ընդունել է այն միտքը, որ սպանդն իրականացրել են ադրբեջանական ժողովրդի առաջին գծի զինվորները իր հրաժարականին հասնելու համար։ Չնայած այդ բոլոր փաստերին, Ադրբեջանը սկսել է շատ ակտիվ խոսել Խոջալուի ենթադրյալ «ցեղասպանության» մասին՝ մոռանալով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում իր քաղաքացիների վայրագությունների մասին։

Այս իրադարձությունների արդյունքում սրվել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։ Պետական ​​մակարդակով եղել ու շարունակվում է ադրբեջանական հասարակության մեջ հայի կերպարի դեմոնիզացման քաղաքականությունը, որն էլ հանգեցրել է Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպայի դաժան սպանությանը, տարբեր վայրագություններին ապրիլյան պատերազմում, իսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայ գերիների ու զինվորների դիակների խոշտանգումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված