Նախօերին Լոռու մարզում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը՝ եղբայրը 55-ամյա քրոջը հայտնաբերել է կախված վիճակում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը հայտնաբերվել է պտտաձողից գլխաշորով կախված վիճակում:
Տանը հայտնաբերվել է նաև մի գրություն. կինը խնդրել է իրեն փորձաքննության չուղարկել:
Միևնույն ժամանակ, դիակի վրա որևէ բռնության հետք չի հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: