Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը․ Արցախի ՊԲ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7-ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։
Այս մասին ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։