Կապանի հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից․ լարված իրավիճակ մարզպետարանում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸhraparak.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետարանում այժմ լարված իրավիճակ է։ Բանն այն է, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կանչել է Կապանի հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանին եւ հայտնել, որ վերջինս ազատված է աշխատանքից
։ Իսկ երբ հիվանդանոցի տնօրենը խնդրել է տալ իրեն աշխատանքից ազատման դիմումը, վերջինս հայտարարել է, որ դիմում չկա։
Դրանից հետո Կապանի հիվանդանոցի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել են մարզպետարանում։
Սմբատ Օրբելյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով, որ երեկ՝ երեկոյան, ժամը 19․30-ին, իրեն կանչել են եւ հայտնել, որ աշխատանքից ազատված է։Նա նշեց, որ իրեն մեկ շաբաթ առաջ ասել են, որ ազատման դիմում գրի, սակայն վերջինս հրաժարվել է դա անել։
Իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին ոչինչ չգիտի։ Հիվանդանոցի տնօրենը չբացառեց, որ իրեն աշխատանքից հեռացումը հնարավոր է կապված լինի հիվանդանոցում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի հետ։ Հիվանդանոցը 20 տարի ղեկավարող Օրբելյանը այժմ իրերն էր հավաքում, իսկ իր կոլեգաների մարզպետարան այցելելու մասին տեղյակ չէր։ «Չի բացառվում, գուցե եւ այցելել են»։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Կապանի հիվանդանոցում մի քանի մահվան դեպք է գրանցվել, ծննդկանի, նորածին երեխայի եւ 10 ամսական մեկ այլ երեխու։ Անգամ լուրեր էին շրջանառվում, թե մահացածների հարազատները բողոքի ցույց են պատրաստվում անել։
Մանրամասները՝ առաջիկայում