Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ախր, շատ վիրավորվողն են...«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվանից ի վեր բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել վիրավորանքը քրեականացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Անգամ ԵԽԽՎ-ն հորդորեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել վիրավորանքը։ Այստեղ առաջին հերթին ուշագրավ է, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը վիրավորանքները կանխելու շղարշի տակ մատուցողներն իրենք են միշտ եղել հայհոյանքի ու վիրավորանքի տարածման գլխավոր գեներատորները, առավել ևս 2018-2019 թվականներին, երբ սոցիալական ցանցերում իշխանությունների գիտությամբ «ֆեյքերի ֆաբրիկաները» ատելություն ու հայհոյանքներ էին տարածում ընդդիմադիրների և այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին, իսկ շատ դեպքերում տարածում էին նրանց մասին կեղծ և արժանապատվությունը խոցող տեղեկություններ։

Վիրավորանքները տեղ են գտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց համակիրների՝ մասնավորապես արտասահմանից սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող օգտատերերի կողմից, այդ թվում՝ անցենզուր բառապաշարով աչքի ընկնող կանանց կողմից։ Եվ այս գործընթացը շարունակվում էր ձնագնդի էֆեկտով, իսկ իշխանություններն անընդհատ ատելության կրակի վրա յուղ էին լցնում այնքան ժամանակ, քանի դեռ ուղտը չէր չոքել իրենց դռանը։ Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերին, դրանք բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:

Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա...

Իսկ եթե այդպես չէ, և վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցվում նաև ընդդիմադիրներին, ապա իրավապահ մարմինները նորից ապացուցում են, որ իրենք պարզապես Նիկոլի կամակատարի դեր են ստանձնել ու նորից ծայրահեղ միակողմանի են։ Սա՝ օրենսդրական փոփոխության կիրառական մասով: Ինչ վերաբերում է բուն փոփոխությանը, ապա, ճիշտ է՝ քրեական օրենսդրության մեկնաբանություններում նշվում է վիրավորանք հասկացությունը, սակայն, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբան մասնագետներ, այն հեղհեղուկ բնույթ ունի և իրավակիրառար մարմինը կարող է դրա էությունը մեկնաբանել յուրովի։ Այսինքն, մեկ դեպքում նույն արտահայտությունը կարող է ծանր վիրավորանք դիտարկվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ, իշխանության ներկայացուցիչներից բացի, հասարակության մյուս ներկայացուցիչներին՝ հատկապես ընդդիմադիրներին ու լրատվամիջոցներին կարելի է ինչքան ասես վիրավորել ու հայհոյել (այդ թվում՝ «քայլող» պատգամավորների կողմից), սակայն պատժի չարժանանալ, քանի որ կամակատարի վերածված իրավապահ մարմինները հետամուտ չեն լինի այս հարցում։ Հավելենք, որ ծանր վիրավորանքի մասով հարուցված գործերի գերակշիռ մասը վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այստեղ ավելորդ «պրոֆեսորություն» անողների համար հավելենք. վստահ ենք, որ Նիկոլը նստած՝ վիրավորանքներ չի «հավաքում» ու դիմում իրավապահներին)։ Եվ պատահական չէ այն վստահությունը, թե ծանր վիրավորանքի քրեականացումն արվել է կոնկրետ Փաշինյանի համար։ «Փրկչին» արժանի պաշտպանություն: Չէ՞ որ նա շատ քաղաքավարի է, երբեք ամբիոնից չի հոխորտացել ու գոռգոռացել, երբեք հրապարակավ անպարկեշտ բառապաշար չի օգտագործել, իր ընդդիմախոսներին չի վիրավորել, չի զրպարտել, ոչինչ թափ չի տվել, ուստի, լինելով չափազանց «նրբազգաց», արագ վիրավորվում է մյուսների կողմից իրեն տրված գնահատականներից ու որակումներից:

Իրոք, շատ վիրավորվողն է, ախր... Ու ոչինչ, որ ինքը վիրավորել, խոցել է Հայաստանն ու Արցախը, միջազգայնորեն մեր երկրի վարկն ու արժանապատվությունը գետնովն է տվել ու անդունդի եզրին հասցրել պետականությունը: Կարևորը «փրկչի» թանին թթու ասող չլինի:

Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»
Ամենադիտված