Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հանդիպել են Թուրքիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հանդիպել են Թուրքիայում: Լուսանկարը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: