Կարեն Կարապետյանը հե՞տ է խլելու թալանված գործարանները
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, ինչպես մյուս երկրներում, Հայաստանում նույնպես սեփականաշնորհվեցին արտադրական ձեռնարկությունները:
Սեփականաշնորհվեցին և թալանվեցին: «Փաստի» աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ուսումնասիրել բոլոր այն սեփականաշնորհված գործարանների փաստաթղթերը, որոնց տերերը պետության նկատմամբ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարել (ներդրումներ և այլն): Նա մտադիր է օրենքի շրջանակներում նման սեփականատերերից «խլել» գործարանները, հետագայում ներդրումային փաթեթներ պատրաստել և առաջարկել ներդրողներին: Եթե հաջողվի, ապա ուղղակի հեղափոխություն կլինի արդյունաբերության ոլորտում:
...Իսկ կոմունիստները կհայտարարեն` «Մենք վաղուց էինք ասում, որ սեփականաշնորհված գործարանները պետք է պետականացնել»:
Սա, իհարկե, պետականացնել չէ: Վերավաճառքի պես մի բան է, որը կարող է և՛ բյուջեին օգուտ տալ, և՛ շունչ տալ անշնչացած գործարաններին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: