ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական երկու ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ2». Կոնաշենկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ երկուշաբթի՝ մարտի 14-ի առավոտյան, ՌԴ զինված ուժերը, օգտագործելով հեռահար ճշգրիտ զենքեր, հարձակվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։
Նրա խոսքով` ոչնչացվել է ՀԿՌՀ-ի մեծ պահեստ, որի տեղամասերից կրակ է բացվել ռուսական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ։
Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ երկուշաբթի կեսօրին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ2»։ Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռներն արդեն խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 86 օբյեկտներ, այդ թվում՝ չորս հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք զենիթահրթիռային համակարգեր, մեկ ռադիոտեղորոշիչ կայան, մեկ էլեկտրոնային պատերազմի կայան, երեք զինամթերքի և վառելիքի ու քսանյութերի պահեստ, 68 մարտական տեխնիկա, նշել է Կոնաշենկովը։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 145 անօդաչու թռչող սարք, 1298 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 124 ՀԿՌՀ, 469 դաշտային հրետանի և ականանետ, Ուկրաինայի Զինված ուժերի 1047 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, նշել է նա։
Բացի այդ, գեներալ-մայորը հայտնել է, որ ռուսական բանակի ստորաբաժանումները շարունակում են գրոհը և վերահսկողության տակ են վերցրել Ստեպնոե բնակավայրը։ ԼԺՀ-ի ուժերը նաև հարձակողական գործողություններ են իրականացնում Սեւերոդոնեցկ քաղաքի հյուսիսարևելյան թաղամասերում, հավելել է նա։