Չնայած իրենք մեղավոր չեն, իրենց համար գռդոն են անում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրգիշտի Կիվիրյանը գրում է.
Ուկրաինայի կեսը հավասարեցվել է հողին, ու այսօր նոր Զելենսկին հայտարարեց որ իր համար վերջապես պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ի դռները փակ են Ուկրաինայի համար։ Փաստորեն Հայաստանն էլ պետք ա վերածվի քարակույտի, ինչ-որ մեկն էլ գա ու դնի Արա Վիլսոնիչի ու Տիգրան Խզարիչի պլթիկներին, որ այդ քաղաքական մոլախոտերը վերջապես հասկանան, որ եթե Ուկրաինային ՆԱՏՕ-ն չի ցանկանում վերցնել իր պաշտպանության տակ, ապա հանուն ինչի պետք ա իր պաշտպանության տակ վերցնի Հայաստանին։ Չնայած իրենք մեղավոր չեն, իրենց համար գռդոն են անում, մեղավորը այսքանից հետո իրենց խելքին ընկած ու իրենց ծափ տվող անուղեղ զոմբիներն են...