Համագործակցության ուղիների մեծ մասը սառեցված է, բայց ոչ ընդմիշտ. ԵՄ–ում ՌԴ ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Եվրամիության միջև համագործակցության ոլորտների մեծ մասը սառեցված է, բայց ոչ ընդմիշտ: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Իրականում, Եվրամիության հետ մեր փոխգործակցության ոլորտների մեծ մասը սառեցվել է, բայց դրանցից ոչ մեկը հավերժ չի սառեցվել։ Նման ձևակերպում ոչ ոք չի կիրառել»,- ասել է Չիժովը։
Նրա խոսքով, գործնականում ռուսական կողմն այժմ գործում է Եվրամիության կողմից ընդունված սահմանափակումները հաշվի առնելով։