Քահանան հավատացյալներին ստիպել է ավտոմեքենայի յուղ խմել. լուսանկարներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Աֆրիկայում սկանդալ են առաջացրել լուսանկարները, որոնցում քահանան քարոզի ժամանակ հավատացյալներին ստիպում է ավտոմեքենայի յուղ խմել, հաղորդում է The Star-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ՀԱՀ-ի հյուսիս-արևելքում՝ Դեյվիթոն բնակավայրում։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Facebook սոցցանցի Breath of Christ Ministries քրիստոնեական կազմակերպության էջում, Թեո Բոնգանի Մասեկո անունով քահանան հավատացյալներին ավտոմեքենայի յուղ է տալիս, իսկ վերջիններս խմում են այն։
Քահանան ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ այս կերպ ցանկացաել է ցույց տալ Աստծու ուժը։ «Երբ մենք աղոթում ենք, թույնն անհետանում է, այդ պատճառով այն չի կարող վնասել մարդկանց։ Ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մեկ հիվանդանոցում չի հայտնվել»,-ասել է քահանան։