Ումի՞ց է պակաս. Հերմինե Նաղդալյանը փորձում է որդուն պաշտոնի տեղավորել. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը այս օրերին ոչ միայն զբաղված է ՀՀԿ ցուցակում իր տեղն առաջ բերելու գործով, այլև ջանք չի խնայում իր որդուն՝ Հրանտ Աբաջյանին, դարձնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Հայաստանն այդ կառույցում ունի ներկայացուցիչ՝ Տիգրան Դավթյանն է, սակայն, այժմ, Հերմինե Նաղդալյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի իր որդին։