Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ. այն հասանելի կլինի բնակիչներին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ»,- նշված է հաղորդագրության մեջ: