Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դատապարտյալների հիվանդանոցը» կփակվի կամ կվերակազմակերպվի. նախարարի առաջարկն ընդունվեց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կամ փակել, կամ վերակազմակերպել: Կառավարության այսօրվա նիստում այսպիսի առաջարկ հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ներկայացնում էր ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը:

Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը, նախարարն ասաց, որ այդ փաստաթղթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով ապահովել ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքը՝ դրա համար նախատեսելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք այսօր առկա չեն:

«Խոսքը վերաբերում է հետեւյալին. առաջին հերթին այս հայեցակարգով նախատեսում ենք՝ քրեակատարողական համակարգում գտնվող անձանց տրամադրվող առաջնային բուժօգնության եւ սպասարկման հետ կապված մշակել դրա համար անհրաժեշտ ծառայությունների նկարագիրը, ինչպես նաեւ տեխնիկական եւ կադրային հագեցվածության պահանջները, որոնք այսօր բավարար, պատշաճ մակարդակով կարգավորված չեն: Առավել կարեւոր եմ համարում երկրորդային բժշկության հետ կապված առաջարկվող լուծումները. խոսքը վերաբերում է, մասնավորապես, հիվանդանոցային բուժմանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ տեսանկյունից առաջարկվել եւ դիտարկվել են մի քանի տարբերակներ:

Կառավարության նիստի ընթացքում նախարարն առանձնացրեց եւ հնչեցրեց դիտարկված տարբերակներից երկուսը.

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելուն եւ համապատասխան բժշկական ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցում իրականացնելուն: Սա առաջարկվող առաջին տարբերակն է: Երկրորդ տարբերակը հետեւյալն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, ըստ էության, կվերակազմակերպվի եւ հիմնականում որոշակի մասնագիտացված բժշկության օգնության տեսակներ այնտեղ կիրականացվեն (խոսքը վերաբերում է հիմնականում հոգեբուժական եւ որոշակի վերականգնողական խնամքի ձեւով տրամադրվող ծառայություններին): Իսկ մասնագիտացված բժշկական օգնության մեծ մասը դարձյալ կտրամադրվի քաղաքացիական հիվանդանոցներում»,- նկատեց նախարարը:

Ի դեպ, հայեցակարգի նախագծում, որ տեղադրված է Կառավարության կայքում, բերվում են «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելու մի շարք հիմնավորումներ: Դրանցից է, օրինակ այն, որ հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն, հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է: Նշվում է, որ նման անբավարար պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:

Հայեցակարգի նախագծում ներկայացված մյուս խնդիրը՝ կապված այդ ՔԿՀ-ի հետ, դրա աշխարհագրական դիրքն է, բնակելի շենքերին մոտ լինելը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում են նաեւ ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ եւ կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջական բնակիչների առողջության համար»,- ասվում է նախագծում:

Խոսելով հայեցակարգում ներկայացված այդ դրույթների մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է ՔԿՀ-ներում իրականացվող առողջապահական ծառայությունները լիցենզավորել:

«Երկու տարբերակ ենք առաջարկում. կամ Արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը կիրականացնի շենքային, տեխնիկական, կադրային հագեցվածությանը վերաբերող լիցենզավորում, կամ լիցենզավորման ընդհանուր պայմաններով կիրականացվի այդ լիցենզավորումը՝ հաշվի առնելով ՔԿՀ-ների առանձնահատկությունը»,- տարբերակները թվեց Հովհաննիսյանը:

Վերջինս նաեւ առաջարկեց վերանայել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը: Բացի այդ, առաջարկեց հնարավորություն ընձեռել, որպեսզի համապատասխան բժշկական հաստատության կամ մարմնի եզրակացության հիման վրա, կամ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող անձի, նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա ուղղակիորեն միջգերատեսչական մասնագիտացված հանձնաժողովի կողմից քննարկվի այդ հարցը եւ ոչ թե որպես միջանկյալ օղակ ծառայի քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովը:

Նախարարն ասաց, որ այն դեպքում, եթե օրինակ որոշվի, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այդուհանդերձ որոշակի բժշկական ծառայություններ պետք է իրականացնի, ապա առաջարկում է դրանց անմիջական ենթակայությունը վերապահել ոչ թե ՔԿՀ վարչակազմերին (որը հանգեցնում է նրանց սերտաճածության), այլ միջազգային ստանդարտների հիման վրա փոխել ենթակայությունը կամ Արդարադատության նախարարությանը կամ կառավարությանը կամ Առողջապահության նախարարությանը:

Կառավարությունն ընդունեց հայեցակարգը:

Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»
Ամենադիտված