21-ամյա Թեհմինեին վրաերթի ենթարկածը պատահական մարդ չէ.նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾshamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Վահե Պետրոսյանը Հովհաննիսյան փողոցի 12/1 հասցեի դիմաց իր վարած Toyota մակնիշի 83 VV 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հովհաննիսյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թեհմինե Առաքելյանին։
վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդ Վ. Պետրոսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես մեթոդաբան, իսկ վրաերթի ենթարկված Թ. Առաքելյանը սովորում է «Հայբուսակ» քոլեջի 2-րդ կուրսում։