Իհարկե, մենք կհաղթենք Պորտուգալիային. Ռիստովսկի
ՍՊՈՐՏՖուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին վստահ է, որ կկարողանան հաղթել նաեւ Պորտուգալիայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում։
Կիսաեզրափակիչում մակեդոնացիները 1։0 հաշվով պարտության մատնեցին Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին։
«Ես դեռ շոկի մեջ եմ հաղթանակը շատ բուռն նշելուց հետո։ Սպասում ենք ջերմ ընդունելության հայրենիքում։
Իհարկե, մենք կհաղթենք Պորտուգալիային։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք եզրափակիչ, եւ մենք կհասնենք դրան»,- Ռիստովսկու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Պորտուգալիա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին։