Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայից Հայաստան ժամանած հայազգի երաժիշտ Պիտեր Դավիդյանը Երևանում հայկական և հնդկական երաժշտություն կհնչեցնի

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգին, որը տեղի կունենա մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որպես հատուկ հյուր ելույթ կունենա արմատներով հայ երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանը: Նա Հայաստան է ժամանել Ավստրալիայից։

Դավիդյանը երաժշտություն ուսանել է 8 տարեկանից՝ մասնակցելով ռիթմի և մեղեդու ֆորմալ դասերի: Տիրապետում է սիտար, կիթառ, հարմոնիում, հարվածային (ջազ և այլն), դարբուկա և տաբլա երաժշտական գործիքներին։ Նրա առաջին կիսապրոֆեսիոնալ ելույթը կայացել է 12 տարեկանում և շարունակվում է ավելի քան 50 տարի:

«1980-ական թվականներին սիտարի և հնդկական երաժշտության տեսության ինտենսիվ դասընթացներ եմ ունեցել Ջայպուր Գհարանայի (դպրոցի) հնդկական երաժշտության պրոֆեսոր Ուստադ Գուլամ Քադիր Խանի հետ։ Տարիների ընթացքում ներգրավված եմ եղել բազմաթիվ երաժշտական նախագծերի և միջոցառումների մեջ, այդ թվում՝ սիտարի մենահամերգներ, համաշխարհային երաժշտական նախագծեր, ֆիլմերի սաունդթրեքեր, ձայնագրություններ ստուդիաներում և կրթություն։ Ես նաև կոմպոզիտոր եմ․ ունեմ սիտարով ներկայացված հնդկական, հայկական և արևմտյան երաժշտական ժանրերի ձայնագրություններով 10-ից ավելի ալբոմ: Վերջին ալբոմներն են «Ինստրումենտալիզմ», «Արցախ» և «Հայկական սյուիտ»»,-պատմում է երաժիշտը:

Նա շեշտում է, որ Հայաստանն իր հայրենիքն է, և ինքն առաջինն է ընտանիքում, ով 3 սերունդ հետո վերադարձել է Ավստրալիայից։ Դավիդյանի նախնիները եղել են Ջուղայից, Նախիջևանից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Հետո գնացել են դեպի Նոր Ջուղա, Սպահան, Իրան, որտեղ ծնվել են երաժշտի տատն ու պապը։ Նրանք, ինչպես շատերը Նոր Ջուղայից, գնացել են Հնդկաստան։ Հետագայում տեղափոխվել են Ինդոնեզիա, այնուհետև Ավստրալիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին։ «Ինձ այնքան շատ բաներ են դուր գալիս Հայաստանում։ Շատ հյուրընկալ մարդիկ, սնունդը, լեռնային գեղեցիկ բնապատկերները, հինավուրց եկեղեցիներն ու վանքերը, երաժշտությունն ու պարը, արվեստը, մշակույթը։ Երբ 2019 թվականի հունվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, ես զգացի, որ վերջապես վերադարձել եմ տուն»,-նշում է նա:

Երաժիշտը խոստովանում է, որ հայկական երաժշտությունն ազդել է իր՝ որպես երաժիշտ ձևավորման վրա։ Դավիդյանին դիպչում են հայկական երաժշտության ռիթմը, ելևէջները։ Նրան գրավում են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Երաժիշտը ձգտում է հարստացնել իր գիտելիքները հայկական և հնդկական երաժշտական համակարգերի մասին: «Մեծ հորեղբայրս աշուղ էր, երաժիշտ, ով ճամփորդում էր Սպահանից/Նոր Ջուղայից, և ես զգում եմ, որ երաժշտությունը խորապես արմատավորված է մեր ընտանիքի արմատներում: Ավստրալիայում մեր մեծ ընտանիքի երիտասարդների շրջանում շատ երաժիշտներ կան: Հուսով եմ, որ ամեն տարի կգամ Հայաստան՝ շարունակելու ներկայումս հաստատված երաժշտական համագործակցությունները։ Հրաշալի կլիներ հնարավորության դեպքում այս երաժշտական համագործակցությունները աշխարհով մեկ տարածել»,-ասում է նա:

Անդրադառնալով այն վարպետներին, որոնք իր համար պրոֆեսիոնալիզմի առ օրինակ են՝ Պիտեր Դավիդյանը շեշտում է՝ սիտարի դեպքում 20-րդ դարի 3 վարպետներն են՝ Վիլայատ Խանը, Նիքիլ Բաներջին և իհարկե Ռավի Շանկարը։ Ժամանակակից սիտարի վարպետ Շահիդ Պարվեզ Խանը նույնպես ոգեշնչման մեծ աղբյուր է նրա համար: Դավիդյանը հիացած է ջազի և դասական ժանրի մեծ երաժիշտներով և կոմպոզիտորներով:

«Սիտարը միջնադարյան ժամանակաշրջանի գործիք է, որը նախագծվել է Ամիր Խուսրոյի կողմից։ Նա վերցրել է պարսկական սետարը, կովկասյան թառը և հնդկական վինան և դրանք միաձուլելով՝ ստեղծել է նոր դիզայն՝ հիմնական նվագող լարերի տակ ռեզոնանսային լարերով։ Բարձրացված կոր մատատախտակով երաժիշտը կարող է ներկայացնել բազմաթիվ տարբեր զարդանախշական տեխնիկաներ՝ մարդկային ձայնն ընդօրինակելու համար։ Նրա ռեզոնանսային թրթռացող ձայներանգը բավականին հիպնոսային է թե՛ նվագողի և թե՛ ունկնդրի համար և հավասարապես հարմար է ինչպես դանդաղ մեդիտատիվ երաժշտության, այնպես էլ շատ արագ մեղեդային կառուցվածքով իմպրովիզացիայի համար։ Սիտարն ինքնահաստատվել է որպես Հյուսիսային Հնդկաստանի` Հինդուստանի դասական երաժշտության նշանավոր գործիք»,-սիրտարի առանձնահատկությունների մասին ասում է Դավիդյանը:

Երաժիշտը «Ռասամանջարի» խորագրով համերգը համարում է հայկական և հնդկական երաժշտության, երգի և պարի մեծ իրադարձություն, որին հանդես կգա սիտարի մենակատարմամբ, կկատարի դուետներ հնդկական դասական վոկալի հետ, մեկ այլ դուետ հայկական բլուլի և համույթի հետ՝ կատարելով իր «Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային և ավանդական հարվածային գործիքներով>>։

Համերգը կյանքի կկոչվի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչաձահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջըԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազելՓաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ
Ամենադիտված