Լոռիում ձորը գլորված ավտոմեքենայի 41-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, այսօր՝ հունվարի 19-ին, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով Վանաձորի ԲԿ տեղափոխված 41-ամյա վարորդը մահացել է: Այս մասին հաղորդում է Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը՝ նշելով, որ մահացած տղամարդը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ Արտիմեդ Բադեյանն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:
Նյութն ու լուսնկարները՝ Էդվարդ Արզումանյանի: