Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան կոտոշավոր դարձրեց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾkaktussblog.wordpress.com-ը գրում է. Վերջերս մամուլում կարդացի, որ սրտակեր Սոս Ջանիբեկյանը նոր ընկերուհի ունի՝ Մադոննա անունով, ում հետ ծանոթացել է «Ամենացանկալի փեսացու» նախագծի ժամանակ, որտեղ վերջինս ոճաբան էր աշխատում: Պարզվում է՝ Մադոննան նախագծում սկսել էր աշխատել արդեն նախկին ընկերոջ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավար՝ Գոռ Բարսեղյանի թեթև ձեռքով, ում հետ մի քանի տարի էր ընկերություն էր անում, դեռ այն ժամանակվանից երբ Գոռը «Վիտամին» ակումբի հումորիստներից էր: Այսինքն ստացվում է՝ Սոսը Գոռի քթի տակից թռցրեց ընկերուհուն: Իհարկե բարդ է ասել՝ ինչպես կդասավորվի Սոսի հերթական ընկերուհու ճակատագիրը՝ իմանալով, թե ինչ ճակատագրի են արժանացել նրա նախկինները: Բայց սա պատմության այլ կողմն է, ավելի հետաքրքիր էր, թե ինչպես էր դավաճանված Գոռը տղայական ռազբոռկա ունեցել Սոս Ջանիկբեկյանի հետ, որի մասին իմացան ինչպես Պուշկինի փողոցի բնակիչներն, այնպես էլ այդ ինֆորմացիան ողողեց ամբողջ համացանցը:
Թվում է՝ պետք է խղճալ և սփոփել Գոռին, որպեսզի դավաճան ընկերուհու արարքը մոռանա, բայց արդյո՞ք նա զոհ է այս պատմության մեջ: Կարծում եմ՝ Մադոննան պարզապես ընտրել է ավելի ուժեղ և կայացած տղամարդու: Այս պատմությունից հետո սկսեցի ավելի ուսումնասիրել Գոռին. միջակության մակարդակի հաղորդավար, ով ոչինչով աչքի չի ընկնում, անգամ «Վիտամին» ակումբում չէր փայլում իր հումորներով, էլ չեմ ասում, որ «Կյանքի խոսք» աղանդից է:
Մի բան ակնհայտ է՝ այս տղան տառապում է անհաջողակի սինդռոմով, որը ցավոք անբուժելի է:
Իհարկե, մեր հասարակությունը սիրում է տառապյալներին, բայց Գոռը պետք է հասկանա, որ եթե նա ուզում է, որ մարդիկ իրեն խղճան և կարեկցեն այն բանի համար, որ չի կարողանում դռներով անցել կոտոշների պատճառով, պետք է իրեն մի քիչ զուսպ և համեստ պահի, և իր երևակայական զեղումները չմատուցի, որպես ապագա ծրագրեր, մեդիա նախագծեր, օսկարի արժանի դերեր: Գոռ ջան, դուրս արի լացկան աղջկա համբավից և քեզ մի քիչ տեսած պահիր: