Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետի օգնական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 29-ին, որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովին նշանակել է վարչապետի օգնական: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման տեքստում։