Պղինձը նկատելիորեն թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը նկատելիորեն բարձրանում է դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում ավելանում է 0,71 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,7 833 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել էր 0,24 տոկոսով՝ 10 316,5 դոլար, ալյումինիումինը՝ 4,93 տոկոսով՝ 3 436 դոլար, ցինկինը՝ 1,48 տոկոսով՝ 4 027 դոլար։