Ինձ համար նման մտածելակերպը տգիտություն է. Ալեքսանդր Բաբասյանը՝ իրեն քննադատողներին
ՎԻԴԵՈLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ ենթարկվել է քննադատությունների: Դերասանը ֆեյսբուքյան վաճառքի էջերից մեկում իր հեռախոսն է վաճառում, ինչը չի վրիպել քննադատների ուշադրությունից:
Ալեքսանդրի այդ քայլը հատկապես նկատելի է եղել այն պատճառով, որ վերջինս հաճախ է խոսում է իր թանկարժեք հագուստից, մեքենաներից ու հնարավորություններից:
«Կնոջ 2000$-ոց ներքնազգեստով հպարտացող Բաբասյանը ֆեյսբուքում iPhone է վաճառում»` այս վերնագրմամբ նյութում հեղինակը կասկած է հայտնել, որ Ալեքսանդր Բաբասյանը «նեղն է ընկել», որ Ֆեյսբուքում՝ «Массаж для всех» խմբում, իր հեռախոսն է վաճառում:
Թեմայի շրջանակում պարզաբանումներ ստանալու նպատակով կայքը կապ է հաստատել դերասանի հետ, ով նշել է.
«Նախ ասեմ, որ ինչ-որ բան վաճառելու հետ ֆինանսապես ապահով կամ անապահով լինելը ընդհանրապես կապ չունի, երկրորդը` ես երբեք չեմ խոսում իմ ֆինանսական ապահովածությունից, բայց խոսում եմ իմ բրենդային հագուստների մասին, որովհետեւ սիրում եմ լավ հագնվել ու խնամված լինել: Ավելին, կարծում եմ, եթե ես էլ չխոսեմ իմ բրենդային հագուստներից, ապա դա կույր աչքով էլ նկատելի է: Ինձ համար շատ կարեւոր է արտքինիս հետեւելն ու բրենդային հագուստներ հագնելը: Ինչ վերաբերում է հեռախոսս վաճառելուն, որը ըստ տվյալ հրապարակման հեղինակի ֆինանսական անկայունության մասին է խոսում, կասեմ, որ ինձ համար նման մտածելակերպը տգիտություն է: Դա ընդամենը հեռախոս էր, որը ընդհանրապես չենք օգտագործել ու ամիսներ շարունակ մեր տանն այն ուղղակի դրված էր, եւ ես էլ որոշեցի հին ապրանքը վաճառել` չկորցնելու նպատակով, որը բավականին մեծ արժեք ունի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում