Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ժողովուրդ»-ի տեղեկություններով վերջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում առեղծվածային սպանության եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:
Առայժմ, սակայն, այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել: Սպանվածի ծանոթները հայտնել էին, որ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր եւ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել էջմիածնում: Սպանվածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել եւ մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այդ դեպքի հաջորդ օրը էջմիածնում մահացած վիճակում հայտնաբերել էին «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հորը’59-ամյա Վահան Գրիգորյանին: Հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Դեպքից հետո լուրեր շրջանառվեցին, թե Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն, ինչից հետո նա գնացել է այդ քայլին:
Էջմիածին քաղաքում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ըմբշամարտիկի սպանությունը եւ գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդի հոր առեղծվածային ինքնասպանությունը կապ ունեն միմյանց հետ: Սակայն «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ իրավապահներն այս երկու դեպքերը կապող որեւէ հանգամանք չեն գտել: Ասել է, թե սպանության եւ ըստ նախնական վարկած ` ինքնասպանության դեպքերը կապ չունեն միմյանց հետ: Ինչեւէ: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հոր` 59-ամյա Վահան Գրիգորյանի մահվան գործով մի շարք հարցեր մնում են օդում կախված:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
- See more at: http://henaran.am/207872.html#sthash.fo7ysXZF.dpuf