Մարտերն ավարտված են, Մարիուպոլի կենտրոնը մաքրված է ուկրաինական զորքերից. ԴԺՀ պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Նա հայտնել է նաև, որ ուկրաինացի ազգայնականները հերթական սադրանքն են ձեռնարկել նավահանգստում և հրկիզել «Դոնբաս» նավը։ Գերատեսչությունը չի բացառել, որ մոտ ապագայում ուկրաինական և արտասահմանյան լրատվամիջոցները «ռուս զինվորականներին վարկաբեկելու համար կսկսեն տեսանյութեր տարածել նավի անձնակազմի սպանված անդամների վերաբերյալ»։