Կոմունիկացիաների բացման հարցի շուրջ կան որոշ տարընթերցումներ. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով տարընթերցումներ են արձանագրել, պայմանավորվել են շարունակել աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:
Ըստ Փաշինյանի՝ ի թիվս այլ հարցերի, քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:
«Դրա շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել են ապրիլի 6-ին Բրյուսելում: