Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Ուկրանիայի գործընկերների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսի Ռեզնիկովի, ինչպես նաև Ուզբեկստանի ՊՆ նախարար Բահոդըր Քուրբանովի հետ:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ՊՆ նախարարը շեշտել է հրադադարի անհապաղ հաստատման, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի միջև առկա կոնֆլիկտի լուծման կարևորությունը և խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից, մասնավորապես Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը: