Ինչպե՞ս և ինչո՞ւ են հնդկական սերիալները գրոհել մեր եթերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ը գրում է.
Վերջին շրջանում հնդկական սերիալները պարզապես զավթել են հայկական եթերը: Հայ հանրության մի ստվար հատված սոցիալական ցանցերում պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում այդ առթիվ: «Որ ալիքի վրա կանգ ես առնում, հնդկական սերիալ է ցուցադրվում»,-նկատում են օգտատերերը: Բանը հասել է նույնիսկ նրան, որ հայկական սերիալային ոլորտի գործիչները սկսել են անհանգստանալ` գուցե հայկական արտադրանքը այս ամենի հետեւանքով պարզապես մղվի երկրորդ պլան եւ դուրս մնա հայ հեռուստադիտողի հետաքրքրության շրջանակից:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ, որը նկարահանվում է նաեւ սերիալներում:
«Հնդկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզանում նոր երեւույթ չէ: Երբ մտովի գնում եմ ետ, հիշում եմ, որ դեռեւս խորհրդային տարիներին կինոթատրոններում մեծ հերթեր էին գոյանում, եւ դռներ էին ջարդվում` հնդկական ֆիլմերի ցուցադրությանը ներկա գտնվելու համար: Այսօր արդեն հնդկական արտադրանքը ինտենսիվորեն հրամցնում են եթերով: Այնինչ՝ պետք էր հայկական սերիալային պրոդուկտի որակը բարձրացնել: Բայց չէ՞ որ դա ծախսատար եւ աշխատատար գործընթաց է: Մերոնք էլ հասկանում են, որ չեն կարող դրա «տակից դուրս գալ», ասում են` լավ, մենք էլ չունենանք լավ սերիալ: Չցանկանալով զարգացնել մերը` գնում, առնում են ուրիշինը:
Ընդ որում, ես համոզված եմ, որ լավագույն հնդկական սերիալները չէ, որ ցուցադրում են մեր հեռուստաընկերութունները. նրանք գնում են ամենաէժան եւ մատչելի սերիալները ցուցադրելու իրավունքը: Դե, այդպես ձեռնտու է. քիչ ծախսերով ունենում են շատ եկամուտ եւ հայկական սերիալային ինդուստրիան զարգացնելու համար մեծ գումարներ ծախսելու նպատակ էլ չունեն»,-մեկնաբանեց դերասանը:
Մանրամասները՝ այստեղ