Բայրամովն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2022 թվականի ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև, գրում է minval.az-ը։
Ի շարունակում ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը՝ Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքերի փոխանակում իրականացրել հումանիտար հարցերի շուրջ։