Գորիսի 32-ամյա բնակիչը սպանության մասին ինքնախոստովանական ցուցմունք է տվել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 09:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: