Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Կաննի փառատոնի կինոշուկային
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային, որտեղ կունենա տաղավար (Palais 1, Booth N 23.04): Այս մասին հայտնում են կինոկենտրոնից:
«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում: