Ինչպես են իրենց պահում կենդանակերպի սիրահարված նշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿենդանակերպի տարբեր նշանները տարբեր կերպ են սիրահարվում։ Եթե ցանկանում եք պարզել ձեր ընտրյալը սիրում է ձեզ, թե ոչ, ապա պարզեք նրա նշանն ու համեմատեք։ Խոյերի հետ կատակները զուր են։ Նրանք չեն հանդուրժում մանկական սիրավեպերը։
Երբ Խոյերը սիրահարվում են, նրանք պարզ ասում են այդ մասին և երկար չեն մտածում։ Նրանք երբեք չեն դիմում ակնարկների օգնությանը։
Ցլերը շատ ծիծաղելի են սիրահարվում։ Նրանք ամեն կերպ փորձում են ծիծաղեցնել իրենց ընտրյալին և այդ ճանապարհով նվաճել նրա սիրտը։
Երկվորյակները սիրահարվելիս սկսում են չափից շատ խոսել։ Նրանք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքներն ու անկանոն խոսում են
։ Խեցգետիններն անհասկանալի կերպ են սիրահարվում։ Նրանք այնպես են իրենց պահում, ասես մոտիկից ճանաչում են հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչներին։
Առյուծները սիրահարվելիս սկսում են իրենց այնպես պահել, որ ձեր բոլոր ընկերները սկսեն նախանձել ձեր երջանկությանը։ Նրանք սիրում են ամենալավը լինել։
Կույսերը հաշվարկում են իրենց բոլոր քայլերը։ Եթե իրենց ընտրյալը համապատասխանում է իրենց ցանկություններին, ապա նրանք պարզապես հանձնվում են։ Նրանք կարող են ժամերով կանգնել սիրելիի պատուհանի տակ, որպեսզի պարզապես մեկ անգամ տեսնեն նրան։
Կշեռքները սկսում են ակտիվ գովաբանել իրենց։ Երբ նրանք սիրահարվում են՝ փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ իրենցից լավը չկա և, որ դուք ճիշտ կլինեք, եթե ընտրեք իրենց։
Կարիճները փորձում են խղճահարության միջոցով հասնել ձեր ուշադրությանը։ Նրանք երազում են արագ հայտնվել ձեր տարածքում, որպեսզի առավելագույնս լավ դրսևորեն իրենց։
Աղեղնավորները չեն հասկանում «ոչ» բառը։ Երբ նրանք սիրահարվում են՝ ձեր ամեն բառը սկսում են որպես համաձայնության նշան ընկալել։ Նրանց հետ անիմաստ է վիճելը։
Այծեղջյուրները փորձում են գերել ձեզ իրենց գիտելիքներով։ Նրանք ցանկանում են ձեր վրա այնպիսի տպավորություն թողնել, որ չկարողանաք մերժել նրանց։
Ջրհոսները հնաոճ են։ Նրանք կարող են մոտենալ ու ժամը հարցնել կամ գրադարանի տեղը։ Սակայն, եթե համաձայնեք նրանց հետ հարաբերություններ սկսել՝ չեք փոշմանի։
Ձկները միանգամից պատմում են, որ սիրահարված են։ Նրանք առանց երկար մտածելու բոլորին հայտարարում են, որ գտել են իրենց երկրորդ կեսին։ Շատերին կարող է դա դուր չգալ, սակայն ոչինչ անել հնարավոր չէ։