Սեյրան Օհանյանի ընտանիքի բացառիկ լուսանկարները (Photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Դե Ֆակտո» ամսագիրը ներկայացրել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի բացառիկ լուսանկարները:
Կինն անվերծանելի, առեղծվածային էություն է, որը զարդարում է մարդկությունն իր գեղեցիկ ներկայությամբ, ոգեշնչող ուժով ու սեր ճառագելու հզոր ունակությամբ: Կնոջ գեղեցկությունը կարծես դասական երաժշտություն լինի` հոգեպարար, նուրբ, սիրառատ ու վեհ: Անհնար է չտարվել նրա երաժշտությամբ ու չմիանալ նրան նվաճելու հավերժական պայքարին: Պայքարը հավերժական է, քանզի կնոջ անսահմանությունն անառիկ է: Աստծո ստեղծած աշխարհում իր յուրահատուկ հմայքով, գեղեցկությամբ, գերող ժպիտով, եզակի հարուստ ու նուրբ ներաշխարհով առանձնանում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը, ով նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն է: