Յուրի Խաչատուրովը ապրիլին կլքի անվտանգության քարտուղարի պաշտոնը «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը կպաշտոնավարի մինչև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ավարտը: Նա առանձնապես ոգևորված չէ այդ պաշտոնով և հոժար կամքով դուրս կգա:
Այս պորտֆելը բաժին կհասնի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ կազմվելիք կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: