Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում, հայտնելով, որ հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։

«Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին:

Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։

Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել:

Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։

Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։
Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում:
Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը:

Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին,
ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր»։

«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված