Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը կարճատև քայքայումով թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Դատարանը ապացուցված է համարել, որ 2016 թվականի մայիսի 30-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում անձնական հարցերով վիճել է սիրուհու՝ Մելինե Ս.-ի հետ (անունը փոխված է), ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ քերծվածքների, արյունազեղումների ու գանգուղեղային տրավմայի ձևով:

Նարեկ Ղ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ տուժողին երկու անգամ ապտակել է, բայց այդ երկու ապտակից նա չէր ստանա մարմնական այն վնասվածքները, որոնք արձանագրված են դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:

Նարեկ Ղ.-ն հայտնել է, որ դեպքի պահին ինքը գտնվել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում: Գիշերվա ժամը 1-ն անց 30-ին ակումբ է այցելել Մելինեն: Ինքը նրա ձեռքին վնասվածք է նկատել: Մելինեն իր հարցին սուտ պատասխան է տվել՝ ասելով, թե ընկել է: Հետո խոստովանել է, որ աշխատավայրում տնօրենի հետ վիճել ու զայրացած՝ ձեռքով խփել է պատին, ձեռքը վնասվել է: Նա խնդրել է, որ ինքը այդ միջադեպով իր աշխատավայրում չհետաքրքրվի:

Ինքն ուշադրություն է դարձրել, որ թեև տաք եղանակ էր, բայց  Մելինեն «փակ էր հագնված»:

Երբ իրենք խոսում էին, Մելինեին մի անծանոթ տղայից հաղորդագրություն է եկել: Ինքը հասկացել է, որ Մելինեն իրեն դավաճանում է: Կարդացել է նրա հեռախոսում եղած հաղորդագրությունները ու իր համար պարզ է դարձել, որ Մելինեն տարբեր տղաների հետ է շփվում:

Այդ հանգամանքից զայրացած՝  ապտակել է Մելինեին:

Այնուհետև փաբի հաճախորդներին ասել է, որ փաբը փակվում է: Երբ հաճախորդները գնացել են, ինքը զրուցել է Մելինեի հետ, վերջինս արդարացել է, որ հաղորդագրությունները կատակով են գրված, բայց ինքը համոզվել է, որ նա իրենց շփման ընթացքում «բազմիցս դավաճանել է իրեն այլ տղաների հետ»: Մի անգամ էլ է ապտակել Մելինեին:

Որոշել է նրանից հեռանալ, ճանապարհել տաքսիով՝ այլևս նրան չհանդիպելու ակնկալիքով:

Հաջորդ օրը Մելինեն զանգել է իրեն, ասել է. «Դու քո հալը կտեսնես»: Հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նարեկը, պատասխանելով տուժողի հարցերին, ասել է, թե դեպքի ժամանակ նա «փակ էր հագնվել», ինչից կարելի է եզրակացնել, որ փաբ էր եկել արդեն վնասվածքներով, բայց քանի որ փաբում լուսավորությունը լավ չէր, վնասվածքները չէին երևում:

Նախագահող դատավորի հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալն ասել է, թե տուժողին ապտակել է խանդի պատճառով, քանի որ իրենք «մտերիմ էին՝ համարյա ամուսիններ»: Ինքը ապտակել է Մելինեի դեմքին, դրանից նրա դեմքը միայն կարող էր կարմրել: Իր հարվածից հետո արյուն չի եկել: Եվ ինքը չի հասկանում տուժողի կողմից իրեն զրպարտելու իմաստը, թեև իրականում «նա ամեն բանի ունակ է»:

Տուժող Մելինեն հայտնել է, որ բողոքում է ամբաստանյալի դեմ, խնդրում է նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Ըստ տուժողի՝ ինքը Նարեկի հետ ընկերություն է արել երեք ամիս ու որոշել է խզել իրենց հարաբերությունները:

Դեպքի գիշերը Նարեկը զանգել ու ասել է, թե զրուցելու բան ունի: Ինքը ժամը 1-ն անց 30-ի սահմաններում գնացել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբ:

Նարեկը բողոքել է, որ իրենք հաճախ չեն հանդիպում, որ ինքը «սառել է» նրա հանդեպ: Ինքը նրան հայտնել է բաժանվելու՝ իր մտադրության մասին:

Նարեկը զայրացել է, մի անգամ հարվածել է իր դեմքի, քթի հատվածին: Ինքը վայր է ընկել:

Ընկած վիճակում Նարեկը ոտքերով ու ձեռքերով իրեն բազմաթիվ հարվածներ է հասցրել: Մի կերպ ինքը կանգնել ու գնացել է փաբի զուգարան՝ լվացվելու:

Այնուհետև ինքն ու Նարեկը նորից զրուցել են: Նարեկը վերցրել է իր բջջային հեռախոսը, կարդացել է իր ստացած հաղորդագրությունները, դրանից էլ է բարկացել ու նորից բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին:

Պատասխանելով հարցերին՝ Մելինեն ասել է, որ երբ ինքն ու Նարեկը մենակ են մնացել փաբում, Նարեկը փակել է դուռը ու թույլ չի տվել, որ ինքը դուրս գա: Նա շարունակել է հարվածել իրեն, անգամ ոտքով խփել է իր դեմքին, նույնիսկ փորձել է բռնաբարել, բայց ինքը դրա ապացույցները չունի: Ինքն էլ բռունցքով խփել է նրան, որից հետո Նարեկն ավելի ուժեղ է հարվածել իր գլխին, ինքը ստացել է կապտուկներ ականջախեցու շրջանում և ուշաթափվել է: Նարեկը միայն դրանից հետո է հանդարտվել ու սպառնացել է իր մասին արատավորող տեղեկություններ տարածել, եթե ինքը բանկից գումար չստանա նրա համար: Նարեկի այդ օրվա պահվածքն իր համար զարմանալի էր, նա սովորաբար հանգիստ է եղել:

Մելինեն նշել է, որ շատ ընկերներ ունի, նրանցից ստացած հաղորդագորություններում ինտիմ բովանդակությամբ նամակներ չեն եղել, դրանք միայն կատակներ էին: Ինքն ու ընկերները միմյանց դիմում են «կյանք, արև» բառերով:

Նարեկը զայրացել է նրա հետ կապերը խզելու՝ իր մտադրության մասին իմանալով, քանի որ այլևս նյութապես իրենից շահ չէր ունենալու, նա միշտ իրենից գումարներ էր վերցնում: Ինքը ցանկացել է նրա հետ հարաբերությունները խզել, քանի որ նա իրենով չէր հետաքրքրվում:

Տուժողը պնդել է, որ Նարեկի հարվածներից ուշաթափվել է, Նարեկը ջուր է լցրել իր գլխին ու դեմքին, ասել է, թե «կմորթի», հետո էլի հարվածներ է հասցրել...

Մելինե Ս.-ն պնդել է իր բողոքը ամբաստանյալի դեմ ու ցանկություն է հայտնել, որ վերջինս հնարավորինս խիստ պատժի ենթարկվի:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտել է կալանքի՝ 1 ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը կհաշվվի Նարեկին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

 

Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Ամենադիտված