Դոլարի փոխարժեքը նվազել է 464 դրամից. եվրոն շուրջ 495 դրամ է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 463.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 495.05 դրամ (նվազել է 5.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.79 դրամ (նվազել է 4.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.39 դրամ (աճել է 0.01 դրամով):