Նավթի գները չափավոր բարձրանում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են, այն դեպքում, երբ ներդրողները շարունակում են գնահատել համաշխարհային շուկա ռուսական հումքի մատակարարումների մասնակի դադարեցման հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,34 տոկոսով՝ մեկ բարելը 104,97 դոլար, WTI նավթի հունիսյան ֆյուչերսներինը՝ 0,15 տոկոսով (101,85 դոլար)։