Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ. Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հետ կապված՝ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է»,- այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։
Զրույցի ընթացքում քննարկվել են բանակցություններ վարելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է։