Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բողոքի ցույցեր Հայաստանում. գլխավորը «թավշյա հեղափոխության» անեծքից խուսափելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politnavigator.net-ը գրում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները։ Բայց սա ընդամենը նախավարժանք է, քանի որ հիմնական հանրահավաքները նախատեսված են մայիսի 1-ին, երբ հանրապետության տարբեր մարզերից նախօրեին մեկնարկած ոտքով երթերի բոլոր շարասյուները կհավաքվեն Երևանում։ Ակցիաների հիմնական կազմակերպիչներն են «Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, սակայն ակտիվ դեր է խաղում ևս մեկ այլ հայտնի կուսակցություն՝ Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի  «Պատիվ ունեմ»-ը: Վարչապետին ուղղված հիմնական մեղադրանքը, որը դարձել է մոբիլիզացնող գործոն,  խորհրդարանի նիստում նա սայթաքումն է առ այն, որ Հայաստանի ղեկավարությանը առաջարկում են փաստացի հանձնել Արցախը: Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ եվրոպացի գործընկերները Երևանից պահանջում են «մի փոքր իջեցնել  նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», որպեսզի կարողանան օգնել հայկական կողմին։ Նա կարծես թե փորձել էր շոշափել հասարակական կարծիքը այդ հարցում։ Հենց նրա այդ անզգույշ հայտարարությունն էլ առաջացրել է պայթող ռումբի էֆեկտ, ընդդիմությունը օգտվել է իշխող վերնախավի Արևմուտքի պայմանները ընդունելու այդ պատեհապաշտությունից։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին չի օգնել անգամ ապրիլի 19-20-ի հարկադիր այցը Մոսկվա, երբ նա Ռուսաստանի ղեկավարությունից խնդրել է ավելացնել խաղաղապահ ուժերի կոնտինգենտը և դրանով իսկ երաշխավորել Արցախի պահպանումը։ Բայց ինչպես երևում է, վարչապետի ներկայիս սիրախաղը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ հայության մի զգալի մասի տրամադրությունների վրա ցանկալի պատկերային արդյունք չի տվել, իսկ դավաճանության մեղադրանքները ոչ միայն չեն դադարել, այլ ընդհակառակը, միայն սրվել են: Հետևաբար, Հայաստանում առաջիկայում քաղաքական կայունություն չի լինի, և ընդդիմությունը հիմնվում է դրա վրա։

Հատկանշական է, որ բողոքի ուժերն այժմ օգտագործում են ակցիանեդրի համակարգման նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառում էին Փաշինյանի կողմնակիցները 2018թվականին: Այսինքն գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան հիմա կիրառվում է ազգային ուղղվածություն ունեցող ուժերի կողմից։

Բայց վերջին պատերազմում կրած պարտության հետևանքով տնտեսական ճգնաժամից հյուծված Հայաստանի զանգվածին այս պահին արդեն բավարար չէ միայն վարչապետի հրաժարականի կարգախոսը, թեև նա նախկինում էլ ասոցացվում էր Սորոսի հիմնադրամի հետ: Մարդիկ արդեն այրվել են 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ, երբ տասնյակ հազարավոր ակտիվիստներ տապալեցին օրինական իշխանությանը և գահին նստեցրին մեկ ուրիշին միայն Սերժ Սարգսյան գործչին մերժելու նպատակով։Նման կարծիքի են հիմա բազմաթիվ քաղաքագետներ և վերլուծաբաններ: Ըստ նրանց Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական ծրագիր՝ այլընտրանք ներկայիս նեոլիբերալ կուրսին: Բայց խայտաբղետ ընդդիմությունը նման բան պարզապես դեռ չունի։ Նման տեսակետ է պաշտպանում նաև հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Մեխանիկական կրկնությունը հաջողություն չի բերի: Հիշեցնեմ միայն, որ չորս տարի առաջ, զուտ Սերժ Սարգսյանին տապալելու գաղափարով, առանց որևէ քաղաքական ծրագրի կամ օրակարգի, այն ժամանակվա ընդդիմությանը հաջողվեց «թավշյա հեղափոխություն» անել։ Հիմա, ճաշակելով այդ հեղափոխություն-արկածախնդրության դառը պտուղները, մարդիկ չեն ուզում նորից սխալվել։ Նրանք, անշուշտ, այսօրվա ընդդիմությունից ապագայի «հետփաշինյանական» Հայաստանի մասին հարցեր ունեն»,- իրավիճակը մեկնաբանել է նա։

Ուստի, չնայած տևական ու լայնածավալ բողոքներին, հակափաշինյանական ուժերը կարող են չունենալ բավարար աջակցություն կրիտիկական զանգված ստեղծելու և իրական հեղաշրջում իրականացնելու համար։ Իսկ մայիսի 1-ից հետո զանգվածային ցույցերի կրճատումը թույլ կտա իշխանություններին հեշտությամբ ճնշել բողոքի ակցիաները։ Ընդ որում, ընդդիմությունը չունի սեփական համակարգող կենտրոն կամ քաղաքական լայն կոալիցիա, և բոլոր գործողությունները կազմակերպվում և իրականացվում են ապակենտրոնացված կարգով։Ի վերջո, պետք է հաշվի առնել նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ և մինչև վերջ պայքարելու է իշխանության համար օգտագործելով տարբեր մեթոդներ, որոնք սովորել է Սորոսի հիմնադրամում, այդ թվում հատուկ նշանակության ջոկատների կիրառմամբ։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների, «թավշյա հեղափոխության» ալիքով իշխանության եկած նոր «դեմոկրատական» ուժերը պատրաստ են արյան գետեր թափել ու երկիրը խեղդել դրա մեջ։

Ուստի, առանց գործողությունների կոնկրետ ծրագրի մշակման և առանց երկրի հետագա զարգացման ուղղությունը կոնկրետ որոշելու, Նիկոլ Փաշինյանին այս փուլում հնարավոր չէ հաղթել։ Ի վերջո, միայն հայրենասիրական ու հակաադրբեջանական օրակարգը բավարար չէ: Ավելին, վարչապետն արդեն ունի հաղթաթուղթ Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության ձևավորման տեսքով։ Այսպես թե այնպես, Փաշինյանը խոստովանել է, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը Հայաստանին մղում են դեպի անդունդ ղեկավարությանը համոզելով անբարենպաստ պայմանագրեր կնքել Անկարայի և Բաքվի հետ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Զանգեզուրի միջանցքի հետ կապված։

Եթե ​​ողջ ընդդիմությունը հայտարարեր իր հավատարմությունը հանրապետության հետագա զարգացմանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կազմում, ապա նրա իշխանության գալը բացասական հետևանքների չէր հանգեցնի։ Բայց պետք է հաշվի առնել, որ Փաշինյանին ընդդիմացող ոչ բոլոր ուժերն են ռուսամետ, քանի որ կան բազմաթիվ ազգայնականներ և արևմտամետ խմբեր։ Ուստի նրա տապալումը կարող է իշխանության բերել էլ ավելի արևմտամետ լիբերալ գործչի կամ կատաղած ազգայնական հայրենասերի, ով ի վիճակի է անբարենպաստ պայմաններում նորից պատերազմ սկսել։

Այսինքն այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞վ է գալու, և ի վերջո ինչ է ստանալու Ռուսաստանը, եթե նրանք հաղթեն։ Այս պահին դեռ ամեն ինչ պարզ չէ, մանավանդ, որ Արևմուտքը ևս, Երևանի և Մոսկվայի մերձեցումից հետո, կարող է շահագրգռված լինել Փաշինյանի տապալմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»
Ամենադիտված