Ռուս մոդելների սեքսուալ լուսանկարները զայրացրել են Դուբայի հայտնի հյուրանոցի ղեկավարությանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴուբայի Waldorf Astoria Dubai Palm Jumeirah 5-աստղանի հյուրանոցի ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ռուս մոդելների սեքսուալ լուսանկարների կապակցությամբ, որոնք արվել են հյուրանոցում և հրապարակվել Instagram-ում, հաղորդում է The Daily Mail-ը։ Նրանց կարծիքով՝ լուսանկարները փչացնում են հյուրանոցի բարի համբավը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ռուս մի քանի աղջիկներ, որոնց թվում են՝ ռեալիթի-շոուի մասնակից 37-ամյա Վիկտորյա Բոնյան, 44-ամյա դերասանուհի Աննա Կալաշնիկովան, 24-ամյա մոդել Ալյոնա Շիշկովան, լուսանկարներ են հրապարակել Waldorf Astoria Dubai Palm Jumeirah հյուրանոցի տարածքից, որոնք հետո հրապարակվել են Instagram-ում։ Հյուրանոցի ղեկավարության դժգոհությունն առաջացրել է այն հանգամանքը, որ լուսանկարներում նշված է եղել հյուրանոցի անունը։
«Սա արաբական երկիր է: Մենք շատ բողոքներ ենք ստացել երեխաներով ընտանիքներից: Թող լուսանկարի նկարագրությունում ուղղակի նշվի, որ այն արվել է Դուբայում», - ասել է Waldorf Astoria Dubai Palm Jumeirah –ի ներկայացուցիչը` աղջիկներին կոչ անելով լուսանկարներից հեռացնել հյուրանոցի անվանումը: