«Այսօր կեսօրից հետո արդեն կզգացվի հզոր ցիկլոնի ազդեցությունը». Գագիկ Սուրենյանը ցրտաշունչ փետրվար է կանխատեսում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Այս տարի այն հազվագույտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը հասավ 40 օրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ հունվար ամսվա ընթացքում ունեցել ենք տաք հոսանքներ, որոնք Արարատյան դաշտավայրի վրա չեն ազդել, բայց շատ շրջաններում օդի ջերմաստիճանը բարձրացել է: Գ. Սուրենյանի խոսքով՝ Արարարտյան դաշտում այս ձմեռ արձանագրել խիստ ձմեռ, սխալ կլինի, քանի որ խիստ ձմեռ է համարվում, երբ օդի ջերմաստիճանն ամսվա ընթացքում հասնում է -20-25, իսկ առանձին օրերին՝ մինչև -30 աստիճանի, սակայն Երևանում և Արարատյան դաշտում առհասարակ ամենացածր ջերմաստիճանը եղել է -18 աստիճան.
«Ցուրտը սարսափելի էր թվում, որովհետև կան երկու գործոններ: Կա ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր օդի խոնավություն դեպքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը:-12-ը կարող է ընկալվել մինչև -18 աստիճան: Երկրոդ գործոնն էլ արևի լույս բացակայությունն է»:
Գ. Սուրենյանը նշեց, որ Միջերկրական ծովի կողմից գալիս են հզոր ցիկլոններ, ուժեղ տաք հոսքի ներհոսք է դիտարկվում. «Այսօր առավոտյան արդեն զգացվում է ցիկլոնի ազդեցությունը, ջերմաստիճանի բարձրացում կա, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել:
Երեկվա հետ համամատած օդի ջերմաստիճանը շատ շրջաններում 10-15 աստիճանով բարձրացել է, ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն:
Որոշ հատվածներում նույնիսկ դրական ջերմաստիճան է գրանցվել գիշերվա ընթացքում:
Այսօր կեսօրից հետո արդեն կզգացվի հզոր ցիկլոնի ազդեցությունը: Այսօր և վաղը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության ծայրամասերում, ինչով պայմանավորված տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ»:
Բանախոսը նաև նշեց, որ հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը մոտենում է ցիկլնոի կենտրոնը: Հունվարի 27-ին, 28-ին գտնվելու են ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր շրջաններում համատարած կտեղա ձյուն, լեռնային շրջաններում կլինի բուք, ցածր հորիզոնական տեսանելություն, ճանապարհներին մերկասառույց կլինի.
«Հունվարի 29-ին նախորդող գիշերը տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան արդեն ցիկլոնը կսկսի ուժը կորցնել, և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա, հունվարի 30-ին դուրս կգա մեր հանրապետության տարածքից: Հունվարի 26-27-ն ընկած ժամանակահանտվածում օդի ջերմաստիճանը ևս 8 աստիճանով կբարձրանա: Փետրվարի համար ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնակալել: Պարզեցումից հետո օդի ջերմաստիճանը կնվազի, չի բացառվում, որ կրկին կլինեն սառնամանիքներ»: