Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բումերանգ Փաշինյանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politexpert.net-ը գրում է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է ինչ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։ Ժողովրդի դժգոհության պատճառը Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հանդեպ վախն է, որը, ըստ ընդդիմության, իշխանությունը պատրաստվում է առանց կռվի հանձնել Ադրբեջանին։ Այն թե որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ այդ հեղափոխության փորձը կվերածվի հաջողության, գնահատել է քաղաքագետ Անդրեյ Արեշևը` մատնանշելով գործող իշխանության հակառակորդների հատուկ մարտավարությունը։

Վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիաները կազմակերպել է «Հայաստան» քաղաքական դաշինքը, որը գլխավորում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան հետզհետե միացել են բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ։ Մայիսի 1-ից «Դիմադրության» անդամները դուրս են եկել Երևանի կենտրոնական հրապարակներ և սկսել են փակել գլխավոր մայրուղիները` վանկարկելով «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան» կարգախոսները: Փաշինյանը դավաճան է համարվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության համար, որը կարող է վերջ դնել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագրին, որը 44-օրյա պատերազմից հետո կորցրել է իր տարածքների զգալի մասը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ նման հանրապետություն պարզապես այլևս գոյություն չունի, կա միայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Նման դիրքորոշումը սպառնում է ԼՂՀ հայ բնակչության և հենց Հայաստանի անվտանգությանը, կարծում են ընդդիմության ներկայացուցիչները։ Բաքվի հետ բանակցություններին զուգահեռ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի երրորդ հանդիպումը։ Քանի որ Անկարան աջակցել է Բաքվին անցյալ տարվա պատերազմում, շատերը չեն կարող ներել Փաշինյանին նման քայլերի համար։

Ցուցարարները վրաններ են տեղադրել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում և խոստանում են չդադարեցնել բողոքի ակցիաները մինչև Փաշինյանը հրաժարական չտա։ Բողոքի ակցիաներին միացել են մի քանի բուհերի ուսանողներ և դասադուլ են հայտարարել։ Մարզերից Երևան են գալիս հարյուրավոր նոր մասնակիցներ՝ փակելով միջմարզային ավտոճանապարհները։ Ոստիկանները կոշտ են գործում՝ ցրելով ամբոխը։ Օգտագործվում են մահակներ և հատուկ միջոցներ, որն էլ ավելի է բորբոքում մարդկանց դժգոհությունը։

Որոշ բավականին հեղինակավոր հայ քաղաքագետներ կարծում են, որ ընդդիմությունն առաջիկայում Փաշինյանի իշխանությունը «չեղարկելու» շանսեր չունի։ Սակայն ըստ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի՝ միանգամայն պարզ է, որ բողոքի ակցիաները լուրջ են։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Դիմադրության» շարժումը ապակենտրոնացված է և «կրկնօրինակում է նույն Փաշինյանի այն մարտավարությունը, որը նա օգտագործել է 4 տարի առաջ», երբ մարզերից երթերով սկսեց իր հետագա զանգվածային բողոքի ակցիաները Երևանում։ PolitExpert-ի զրուցակիցը հիշեցրել է, որ ժամանակին Փաշինյանը գործել է ճիշտ նույն կերպ կտրականապես ասելով, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի լինի։ «Հիմա այդ իրավիճակը նրա համար բումերանգով հետ է վերադառնում։ Այն արդեն հարվածում է իրեն: Օգտագործվում է իր իսկ որդեգրած մարտավարությունը, որն է բողոքի ակցիաները ձգձգելով ուժասպառ անել իրավապահներին, ուժայիններին: Կարծում եմ, որ ընդդիմությունը հաջողության որոշակի շանսեր ունի»,- ասել է քաղաքագետը։

Ընդդիմությանը հավելյալ հնարավորություն է տալիս այն, որ «ըստ մի շարք նշանների թուլացել է գործող իշխանության աջակցությունը այն ընտրազանգվածի կողմից, որը ժամանակին հավատացել էր Փաշինյանին և քվեարկել նրա օգտին, այդ թվում՝ հունիսի վերջի արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։ «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանն այլևս չի կարողանում ստանալ փողոցի աջակցությունը»,- նշել է Արեշևը։ «Ակնհայտ է, որ Հայաստանում ձգձգվող ներքաղաքական ճգնաժամը հղի է երկրի արտաքին քաղաքական դիրքերի հետագա թուլացմամբ, ինչի համար Փաշինյանը բոլորից ավելին է արել,- ասել է Politeexpert–ի զրուցակիցը,- իսկ վարչապետի վերջին հայտարարությունը, թե ժամանակն է իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, նոր ալիք է բարձրացրել»։

Բացի այդ, ներկայիս իշխանության հակառակորդները, ըստ Արեշևի, նկատում են «որոշակի տարաձայնություններ Երևանի և Մոսկվայի միջև»: «Կան որոշակի նշաններ, որ արտաքին քաղաքական մանևրումները՝ Փաշինյանի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և այլ եվրոպացի ֆունկցիոներների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում հակառուսական ուժերի հետ սիրախաղը, սկսում է նյարդայնացնել Մոսկվային։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր չէ, բայց, ըստ ամենայնի, օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Իհարկե, ցանկալի չէ, որ Հայաստանում հերթական անգամ փողոցը փոխի իշխանությանը»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը դժվար թե ուղղակիորեն ազդի Հայաստանի ներքաղաքական ընթացքի վրա։ Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է բովանդակալից երկխոսություն կառուցել ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ։ «Ելնելով որոշ այլ հանրապետությունների փորձից, որտեղ շեշտը դրվել է բացառապես վերնախավի հետ երկխոսության վրա (Ուկրաինան ամենավառ օրինակն է, բայց ոչ մի դեպքում միակը), կարծում եմ, պետք է որոշ եզրակացություններ անել։ Ավելին, հայաստանյան ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են ընթացիկ բողոքի ակցիաներին, քաջ հայտնի են Մոսկվայում»,- եզրափակել է Politexpert–ի զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»
Ամենադիտված