Սարսափելի բացահայտումներ Հայաստանում. Տեսեք թե ի՞նչ հաց ենք կերել այսքան ժամանակ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաեւ առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին եւ կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:
Կասեցումներ
Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ,
ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ,
գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ,
ք. Եղեգնաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ,
գ. Վաղաշեն Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ,
ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ,
գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Հակոբ Գեւորգյան Վայոց ձորի մարզ,
ք. Վայք Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ,
ք. Վարդենիս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ,
գ. Արամուս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ,
ք. Գյումրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ,
ք. Մեղրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ,
գ. Այնթապ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ,
ք. Չարենցավան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Միքայել Մխիթարյան Շիրակի մարզ,
ք. Գյումրի Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ,
ք. Սիսիան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ,
ք. Վեդի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ,
ք. Տաշիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ,
ք. Արմավիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ,
ք. Վանաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ,
ք. Գավառ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Փաստաթղթային անհամապատասխանություններ
Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
«Ջոն եւ Միլենա» ՍՊԸ ք. Երեւան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Նորք-7» ՍՊԸ ք. Երեւան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Հայր եւ որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչեւ մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:
Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ եւ էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից: