Պղնձի գինը կայուն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան պղնձի գինը թույլ կերպով փոխվում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքների սպասումով, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինը խորհրդանշականորեն թանկացել է 0.02 տոկոսով՝ մինչեւ 4.3025 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի պղնձի մեկ տոննայի գինը նվազել է 3.68 տոկոսով՝ մինչեւ 9410 դոլար, ալյումինի գինը՝ 4.64 տոկոսով՝ մինչև 2911 դոլար, ցինկի գինը՝ 3.54 տոկոսով՝ մինչեւ 3961.5 դոլար։