Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բողոքի ցույցեր Երևանում. ինչպիսի՞ Հայաստանի համար են պայքարում ցուցարարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Realtribune.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային ելույթը (ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովում), որտեղ նա հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին, յուրօրինակ խթան դարձավ բողոքի շարժումների ակտիվացման համար Հայաստանում: Եվ եթե նախկինում, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ողջ ժամանակահատվածում, խորհրդարանական ընդդիմությունը գտնվում էր հանրային քննադատության կիզակետում, փաստացի, անգործության և փողոցային պայքարի բացակայության պատճառով, ապա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի անժամկետ բողոքի ակցիայի մասին հայտարարությունը Սուրբ Զատիկի օրը՝ ապրիլի 17-ին, կարևոր շրջադարձ էր հայկական ներքաղաքական կյանքում։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների (երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած) նախաձեռնությանը միանալը զգալիորեն ընդլայնեց բողոքի ակցիայի մասշտաբները, որոնք սկսեցին իրականացվել ցանցային հիմունքներով։ Ապակենտրոնացումը թերևս հիմնական հատկանիշն է այն ամենի, ինչ կատարվում է վերջին շաբաթներին Երևանի փողոցներում, իսկ հիմա նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Հստակ սահմանված ղեկավարների բացակայությունը, ինքնակազմակերպումը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում լոկալ ակցիաների անցկացումը, ուսանողների և մասնագիտական տարբեր համայնքների ներկայացուցիչներ ներգրավելը և, ընդհանրապես, փողոցային պայքարի շատ գրագետ մարտավարությունը թույլ է տալիս ավելացնել ցուցարարների թիվը գրեթե ամեն օր:

Կարևոր է նշել նաև շարժման լոգիստիկ առանձնահատկությունը. Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որը մայրաքաղաքի առանցքային խաչմերուկներից մեկն է, ընտրվել է որպես ամբողջ շարժման յուրօրինակ հենակետ, ինչը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում Երևանի փոքր կենտրոնում երթևեկության համար։ Մայիսի 1-ից այնտեղ վրաններ են տեղադրվել, որոնցում գիշերում են ակտիվիստները։ Փողոցային պայքարի շատ մեթոդներ, ընդհանուր առմամբ, կրկնում են «թավշյա հեղափոխություն» մեթոդները՝ երթևեկության կաթվածահարություն, նստացույցեր, «ոստիկանը մեզ հետ է» կոչեր և այլն։ Մի խոսքով, ամեն ինչ ըստ Ջին Շարփի ուսումնական ձեռնարկի է։ Սակայն այստեղ հայկական ֆենոմենը կայանում է նրանում, որ Շարփի գործիքներն իրականում օգտագործվում են ազգային (հակաթուրքական, մասամբ հակաարևմտյան) օրակարգը խթանելու համար։ Իսկ այստեղ, անդրադառնալով շարժման բովանդակությանը, հարկ է նշել, որ օրակարգը ձևավորվել է բավականին հստակ և պարզ. Փաշինյանի հրաժարականը կապված է Ղարաբաղի հարցով զիջումների հետ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։

Ինչ վերաբերում է ընդդիմության կոնկրետ քաղաքական ճանապարհային քարտեզին, ապա ներկայումս այն կա՛մ չի հասունացել, կա՛մ չի հայտարարվում մարտավարական նկատառումներից ելնելով։ Ցանկալի է մտածել, որ առկա է երկրորդը: Մյուս կողմից, կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը չի կարող դիտարկվել նախընտրական տրամաբանության մեջ, քանի որ վտանգված է հայկական պետության ապագան։ Երկընտրանքը բավականին պարզ է՝ կա՛մ Փաշինյանի ոճով խաղաղություն մաքսիմալ և բոլոր տեսակի զիջումներով և Հայաստանի սուբյեկտիվության վերջնական կորուստ՝ աջարականացում/վիլայեթականացում, կա՛մ ամբողջ ազգային ռազմավարական ռեսուրսի մոբիլիզացում ստեղծելու արժանի ապագա ունեցող պետություն: Այստեղ անօգուտ է հասարակական-քաղաքական և տնտեսական հռետորաբանությունը։ Նվազագույն պլանի իրականացումից հետո երկրորդ փուլում կպահանջվի կառավարության հրաժարականը, որից հետո պետք է տեղի ունենա հայաստանյան քաղաքական համակարգի խորը վերափոխում հայ ազգային գաղափարի ձևավորմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
Ամենադիտված