«Դիմադրություն» շարժումն ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղու սկզբնամասից, իսկ Վանաձորում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։