Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են հեռավար կարգով. Մեդինսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն դադարում, դրանք ընթանում են հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունը։
«Հեռավար ձևաչափով բանակցությունները չեն դադարեցվել»,- ասել է Մեդինսկին։
Պատասխանելով դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ վարելու մասին հարցին՝ Մեդինսկին ասել է, որ «դրա համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ավելի շատ հստակություն»: