Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բողոքի ցույցեր Հայաստանում. երևում է գործը գնում է Փաշինյանի «հեռացմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politnavigator.net-ը գրում է, որ Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին Նիկոլ Փաշինյանն իսկապես կարող է կորցնել իշխանությունը։ Թվում է, թե 2018 թվականի «թավշյա հեղափոխության» իրադարձություններն այժմ հակառակ ուղղությամբ են տեղի ունենում։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Հայաստանում շարունակվում են ընդդիմության ամենօրյա չդադարող բողոքի ակցիաները, որոնք սկսվել են ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն խոստովանության, որ արևմտյան «գործընկերները» դրդում են Հայաստանի ղեկավարությանը իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, այսինքն, համաձայնվել Արցախի պատվավոր հանձնմանը և որպես ինքնավարություն կրկին Ադրբեջանի կազմ մտնելուն։Հենց նման պահանջներ են ներկայացվել Վաշինգտոնի, Լոնդոնի և Բրյուսելի համաձայնությամբ, և որը Անկարան և Բաքուն պարտադրում են Երևանի թույլ և արևմտամետ իշխող վերնախավին, քանի որ մտադիր են Հարավային Կովկասում ստեղծել տրանսպորտային և էներգետիկ տարանցման այն հիմնական հանգույցը, որով ԵՄ կհասցվի Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում արդյունահանվող գազն ու նավթը։ Եվ պարզվել է, որ Հայաստանն այդ բոլոր երթուղիների ու հոսքերի ճանապարհին է։ Փաստորեն, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծվել էր Թուրքիայի կողմից Զանգեզուրի միջանցքը ճեղքելու և Հայաստանը «թուրքական աշխարհի» մեջ ընդգրկելու համար։Ավելին, ինքը Նիկոլ Փաշինյանը և արևմտամետ լիբերալ նրա համախոհները կարծես թե հակված են այդպիսի «փոխշահավետ» առևտրատնտեսական և քաղաքական տարբերակին, երբ երկիրը կվերածվի թուրքական և բրիտանական կապիտալի փոխադրման բազայի դառնալով Իրանի դեմ թշնամական գործողությունների ցատկահարթակ։ Իզուր չէ, որ գործող վարչապետը ապրիլի 14-ին խորհրդարանում իր ելույթում անդրադառնալով սահմաններին  փիլիսոփայորեն պնդել է, որ դրանք փոխվում են, և Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է կանգ առնի որոշ ընդունելի սահմանների վրա։ Այս հայտարարություններն էլ զանգվածային բողոքի առիթ են դարձել, քանի որ հայրենասեր հասարակությունը և ընդդիմությունը դրանում տեսել են ոչ միայն Արցախը  Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության ցանկությունը, այլ նաև այլ տարածքային և քաղաքական նշանակալի զիջումների գնալու պատրաստակամություն, և որը ի վերջո Հայաստանը կվերածի հերթական թուրքական գաղութի: Որպես այդ ծրագրերի հաստատում է, ըստ ցուցարարների, հանդես գալիս նաև Անկարայի հետ դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների վերականգնման բանակցությունները:

Եվ առաջ է քաշվել քարոզարշավի հիմնական կարգախոսը. «Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի», որը միավորել է նրա բոլոր հակառակորդներին և «ազգային դավաճանության» իշխանությունը տապալելու լայնածավալ ժողովրդական շարժման սկիզբ դրել։ Բողոքի ցույցերն ինքնին սկսվել են բավականին քաոսային և առանց մեկ ղեկավարության, բայց հետո դրանք ձեռք են բերել մասշտաբ ընդգրկելով երկրի բոլոր շրջանները։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այժմ թաքնվում է լայն զանգվածներից, հանդիսավոր ամսաթվերի ու տոների առիթով հանրություն դուրս չի գալիս և անգամ իր կողմնակիցներին չի մոբիլիզացնում։Սա խոսում է գործող իշխանության և իշխող կուսակցության բարոյահոգեբանական անկման մասին, քանի որ ընդդիմության գործողությունների ֆոնին նրանք կորցրել են վերահսկողությունը փողոցի նկատմամբ։ Իհարկե, հնարավոր է, որ խորհրդարանի մեծամասնությունը և ինքը՝ վարչապետը, որոշ քայլեր ձեռնարկեն համախոհներ և ակտիվիստներ հավաքելու և իրենց զանգվածային հակաերթերն անցկացնելու համար, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը պարզապես ասելիք չունի, որպեսի արդարանա և հիմնավորի իր դիրքորոշումը կապիտուլացիայի և Արցախը Թուրքիայի ձեռքը հանձնելու հարցում:Հետևաբար, հայ հասարակության մեջ ներկայումս ավելի քան հավանական է շրջադարձային պահը, ինչպես նաև անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ստեղծումը գործող իշխանությանը հերթական «թավշյա հեղափոխությամբ» քշելու և արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Դա են վկայում այս պահին ողջ հանրապետությունը ընդգրկած ակցիաների ու երթերի բուն ծավալները և դրանց միացող դժգոհները ։

Բնականաբար ընդդիմության վրա ազդելու Փաշինյանի միակ հնարավոր գործիքը մնում են միայն իրավապահ մարմինները և առաջին հերթին ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները, որտեղ կան վարչապետին և նրա կուսակցությանը հավատարիմ, ինչպես նաև արևմտամետ գաղափարներ կրող լիբերալ մարդիկ։ Ավելին, անվտանգության ծառայություններն ու արդարադատության նախարարությունը փաստացի գտնվում են արտաքին վերահսկողության տակ և այնտեղ աշխատողները վերջին տարիներին վերապատրաստվել են ամերիկացիների կողմից։ Հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը, որոնք արևմտյան հրահանգիչների գլխավորությամբ ենթարկվել են մանրակրկիտ զտումների կարող են սադրանքներ կազմակերպել, վերացնել ընդդիմության առաջնորդներին և սկսել զանգվածային ձերբակալություններ: Մի խոսքով այդ ռեպրեսիվ կառույցները դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը։ Եվ այստեղ, շատ առումներով, առճակատման հետագա զարգացման արդյունքը կախված կլինի բանակի դիրքորոշումից։ Ավելին, ՊՆ-ն ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի հետ երկարատև կոնֆլիկտի մեջ էր և արդեն հարված է ստացել ու վերակազմավորվել։ Եթե ​​զինվորականներն այս հակամարտությունում հստակ դիրքորոշում ընդունեն, ապա վարչապետի և արևմտամետ իշխանության երգն ամբողջությամբ երգված կլինի։

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությանների իշխանության հասնելու դեպքում Ռուսաստանի դիրքերը հանրապետությունում կամրապնդվեն։ Իրոք, Փաշինյանի հեռանալը քարոզող ներկայիս շարժումը միաժամանակ հանդես է գալիս նաև ընդդեմ Լոնդոնի և Բրյուսելի, քանի որ հենց նրանք են շահագրգռված Օսմանյան կայսրության վերածնմամբ և Հայաստանի Թուրքիային ամբողջական ենթակայությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»
Ամենադիտված