Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման այսօրվա համազգային հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը ներկայացրեց մի քանի քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն այս իշխանությունների հեռացումից հետ։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ապազգային, ապիկար իշխանության պատճառով Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են և այս վիճակը պարտավոր ենք շտկել, իսկ ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնել գործող իշխանությունների և բերել իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն հիմված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա, կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ: Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը:

Սաղաթելյանը նշեց, որ նոր իշխանությունը պետք  է բացառի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում , Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ 

Նոր իշխանությունը, նրա խոսքով՝ առաջնահերթ կարեւորություն կտա պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին, կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը և կվարի պրոֆեսիոնալիզմի եւ հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

«Պետության կառավարումից իսպառ բացառվելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ և թաքնված ցանկացած դրսևորում։ Խրախուսվելու է աշխատասիրությունը, պետական և ազգային մտածելակերպը, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը: Կձևավորվի գործունակ և արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք: Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով քաղաքացուն: Քաղաքում և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից»,– ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ նոր իշխանությունները վերականգնելու են ներքին համերաշխությունը, հասնելու են համահայկական ներուժի մեկտեղմանը՝ վերացնելով խորացող ատելությունը, պառակտվածությունը և անտարբերությունը:

«Կբացառվեն մեր կյանքում անցյալի եւ ներկայի արատավոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ այս օրերին հաճախ տրվող․ շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և ․․․․․․․օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։

Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

● Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը:

● Սրանց հեռացնելուց հետո  կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-ոչ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման ու թուրքին մեր երկրից քշելու։ Նրանք գրեթե բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասերներ են, Պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում։

● Բացառել կարեւորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ միաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Ընդունվելու է նոր օրենք անվտանգության խորհրդի և կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ։

 ● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։

ԱԺ փոխնախագահը նաև խոսեց ժամանակավոր կառավարության մասին։ Նա նշել է, որ անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է։

«Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ  կարգավիճակից։

Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։

Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ»,– ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս հասնել դրան, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ազգակործան վարչախմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում եւ գործող իշխանությունների հեռացում։ Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսեւորումներն են՝

1․ձեւավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։

 2. թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի,

 3. հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը,

4. իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը,

5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են։ Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․ Ըստ այդմ՝ մեր առաջիկա խնդիրներն են՝

1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։

2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի ցասումի առջև։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։

Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը։

Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգևոր-մշակութային-կրթական, բիզնեսի, ՏՏ ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։

Այստեղ կուսակցական պայքար չկա, արտոնյալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն յուրաքանչուրիս արժանապատվության, հանուն ազգային ինքնության, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետության, հանուն Արցախի, Հայաստանի։

Վստահե՛ք, մասնակցե՛ք, մենք հաղթելու ենք»,– ասաց նա։

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
Ամենադիտված